Մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում և ստեղծում ենք պատերազմի նահատակներին հիշատակին նվիրված այգի՝ Երևանի բուսաբանական այգու հարակից տարածքում։ Այդ նախագիծը անվանել ենք կյանքի պուրակ։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ գնան ժամանակ անցկացնեն, երեխաները խաղան, վազվզեն, այն պետք է ընդգծի կյանքի և ոչ թե մահվան տրամաբանությունը։ Այն հնարավորինս պետք է դառնա բանուկ վայր և կյանքի հաղթանակը դառնա ու մեր նահատակների հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքը։ Ինչպես նախկինում եմ ասել՝ մեր նահատակները ընկել են, որ Հայաստանն ու Արցախը ապրեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ասաց, որ պուրակի նախագծման աշխատանքները ավարտվել են և շինարարական աշխատանքների իրականացման համար շուտով մրցույթ կհայտարարվի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն