«Լողափ երկուսի համար». Քիմ Քարդաշյանը հանգստանում է Փիթ Դեւիդսոնի հետ (ֆոտո)
Քիմ Քարդաշյանը հանգստանում է ընկերոջ՝ Փիթ Դեւիդսոնի հետ եւ համատեղ հանգստից լուսանկարներ է հրապարակում։ Ժամանակի մեծ մասը, ըստ հրապարակումների, զույգը նախընտրում է լողափում անցկացնել՝ նավակ վարել եւ վայելել արեւը։
«Լողափ երկուսի համար»,- Քիմը մակագրել է լուսանկարների շարքը, որոնցում երեւում է, որ զույգին հաջողվել է առանձնանալ եւ ծովափին։
Քիմն այժմ կարող է հանգիստ խղճով վայելել արձակուրդը. թվում է, թե Մերիլին Մոնրոյի վնասված զգեստի հետ կապված սկանդալն ավարտվել է։ Ripley's Believe It or Not! թանգարանի աշխատակիցները հերքել են Քիմի մասնակցությունը յուրահատուկ հանդերձանքի վնասման հարցում։ Նրանց խոսքով՝ վնասն ավելի վաղ է գրանցվել։
Այն, որ Քիմ Քարդաշյանը կրել է Մոնրոյի զգեստը, բուռն քննարկումների տեղիք է տվել, սակայն փաստը մնում է փաստ, որ նա ոչ մի կերպ չի վնասել զգեստը Met Gala-ում դրանով ներկայանալու կարճ ժամանակահատվածում, - ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ Spletnik