Էմբեր Հերդը մտավախություն ունի, որ Ջոնի Դեփը նոր հայց կներկայացնի իր դեմ
Էմբեր Հերդն ասել է, որ վախենում է Ջոնի Դեփի հերթական հայցից։ Նա մտավախություն ունի, որ նախկին ամուսինը կարող է կրկին մեղադրել իրեն զրպարտության մեջ։ Այս մասին նա խոսել է NBC-ին տված հարցազրույցում։
«Ես սովորական էի համարում, որ պետք է իրավունք ունենամ խոսել ոչ միայն իմ ապրածի, այլեւ այն մասին, ինչը լավ գիտեմ»,- նշել է դերասանուհին։ Հարցին, թե նա վախենում է, որ Դեփը կարող է կրկին դիմել դատարան, Հերդը խոստովանել է. «Ես սարսափում եմ [այդ մտքից]»։
Չնայած իր պարտությանն ու երդվյալ ատենակալների որոշմանը, Էմբերը պնդում է, որ ինքը վստահ է իր ցուցմունքներում:
Ավելի վաղ Ջոնի Դեփի փաստաբանները հայտնել են, որ դերասանը մտադիր է ներել պարտքը, որը Հերդը, դատարանի վճռով, պարտավոր է վճարել նախկին ամուսնուն։