Երևանում տեղի է ունեցել Դավիթ Բաբայանի աշխատության շնորհանդեսը
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատության շնորհանդեսը: Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ իր հեղինակած գիրքը փոքրիկ հանրագիտարան է, որն օգտակար կլինի քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Ներկայացված են Արցախին առնչվող տարբեր գործընթացներ: Աշխատության առաջին մասում պատմական փաստեր են, երկրորդում՝ մարդասիրական խնդիրները՝ փախստականներ, գերիներ և այլն, իսկ երրորդում անդրադարձ է կատարվում Արցախի արտաքին քաղաքականությանը:
Դավիթ Բաբայան (Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար) - Ներկայացված են մի շարք կարևոր հասկացություններ, որոնք ամենաշատն են շահարկվում հատկապես Ադրբեջանի կողմից: Խոսում ենք Խոջալուի մասին: Պետք է նշեմ, որ Արցախը միակ երկիրն է աշխարհում, որը չունի սահմաններ: