Հանգուցյալ Թուփաք Շաքուրի (2Pac) ընտանիքը նրա պատվին ռեստորան է բացել Լոս Անջելեսում (ԱՄՆ), հայտնում է Page Six-ը։

Ռեստորանում մատուցում են ճաշ եւ ընթրիք, իսկ ճաշացանկում ներկայացված են հիփ-հոփ արտիստի սիրելի ուտելիքները, այդ թվում հավի տապակած թեւիկներ եւ մսային ռուլետ։ Նրա ընտանիքը պարզաբանել է, որ որոշել է թողարկել նախագիծը, քանի որ Թուփաքի գրություններից մեկում խոսվում էր «Powamekka Café» սրճարանի բացման եւ այն «իդեալական ապաստարան դարձնելու ցանկության մասին մարդկանց համար, որոնք ցանկանում են թաքնվել աշխարհի ցուրտ իրականությունից»։

Թուփաք Շակուրը մահացել է 1996թ․-ին կոնֆլիկտի ընթացքում, որը առաջացել էր հիփ-հոփ կատարողների միջեւ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն