Խնդրում եմ մի քիչ պատմություն կարդացեք. Հովհաննես Շահինյան
Խնդրում եմ մի քիչ պատմություն կարդացեք:Քրիստոնեական Հայաստանը հազար տարի ունեցել է թագավորություն...
Արշակունիներ, Բագրատունիներ, Արծրունիներ,Ռուբինյաններ, Լուսինյաններ և այլն....
Մայրաքաղաքներ են կառուցվել, Վասպուրականը, Դվինը, Արշակավանը, Անին,Սիսը..և այլն:1441 թվականին բոլոր օլիգարխները արդեն թռել էին Հայաստանից,թողնելով երկիրը անտեր քմահաճ բախտին:
Պետականությունից զուրկ ժողովրդին համախմբելու և առաջնորդելու միակ ազգային կառույցը մնացել էր եկեղեցին։ Կիլիկյան իրականությունն այլևս ի զորու չէր կատարել այդ վեհ առաքելությունը։ Կաթողիկոսական աթոռի դերն ու նշանակությունը վերականգնելու և ամրապնդելու համար այն պետք է վերահաստատվեր իր նախնական տեղում Հայոց աշխարհի սրտում` Այրարատում, Ս. Էջմիածնում:
Եթե այս կառույցն էլ չլիներ ի՞նչ էին անելու, այն դեպքում երբ այս տարածքում ավելի շատ թաթար, պարսիկ, թուրք, քուրդ, բոշա կար, քան ՀԱՅ էր մնացել...
Այդ ո՞ր ուժը պետք է համախմբեր:Էլի մի քանի հայրենասեր քյասիբ տերտերներ գտնվեցին և լավ թե վատ իրենց շուրջը հավաքեցին ազգին:
Այո քյասիբ, որովհետև փողատեր անհավատ տերտերները արդեն դրսերում ՝՝ցեխ՝՝ էին դրել...
Կներք համեմատության համար: