Դիլիջան համայքի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լյուքսեմբուրգ
Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինայի հրավերով հունիսի 23-24-ը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայքի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լյուքսեմբուրգ։
Ողջունելով հյուրերին` Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինան ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը ժամանել է երկրի Ազգային տոնի օրը, ինչը հատուկ նշանակություն է տալիս այցելությանը և համոզմունք է հայտնել, որ տեղական մակարդակով համագործակցությունը նոր բովանդակություն կհաղորդի միջպետական հարաբերություններին։
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և բացառիկ ջերմ ընդունելության համար` Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է այցելությունը սկսել Լյուքսեմբուրգի Ազգային տոնի օրը, ինչը խորհրդանշում է այն ջերմությունը, բարեկամությունը, որ ձեր քաղաքը դրսևորել է Դիլիջանի նկատմամբ՝ 15 տարի առաջ, միջոցներ հատկացնելով քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորգման համար։ Բոլոր դիլիջանցիներն երախտագիտությամբ են հիշում ձեր բարեգործությունը և մենք տրամարդված ենք օժանդակության ծրագրից անցում կատարել փոխշահավետ համագործակցության»։
Այցելության ընթացքում Դիլիջանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Պետանժի քաղաքապետի և կառավարման խորհրդի անդամների հետ, մասնակցել է Լյուքսեմբուրգի Ազգային տոնի կապակցությամբ Պետանժում կազմակերպված միջոցառումներին, այցելել է քաղաքային տենտեսության տարբեր ձեռնարկություններ, բովանդակալից քննարկումներ է ունեցել կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտում երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։
Բարձր գնահատելով Պետանժի ղեկավարության ջանքերը երկու երկրների միջև ապակենտրոնացված փոխգործակցության բնագավառում՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարբերությունների 30-ամյակի կապակցությամբ Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինային և փոխքաղաքապետ, խորհրդարանի պատգամավոր Ժամ-Մարի Հալսդորֆին պարգևատրել է դեսպանության Պատվո մեդալով։