Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գրեթե չորս ժամ պատասխանել է լրատվամիջոցների ուղարկած բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տնտեսությանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ: Սաֆարյանի խոսքով՝ Փաշինյանի ասուլիսը ուղղված էր և արտաքին, և ներքին լսարանին:

Փորձագետը նշեց, որ Բաքվում Լավրովի հայտարարությունները բավականին մտահոգիչ են Հայաստանի համար․ «Տպավորություն է՝ Բաքուն ու Մոսկվան անում են բաներ ընդդեմ երրորդ երկրի: ՌԴ-ն բառացիորեն հայտարարում է, որ նախկին համակարգը պետք է փլուզվի և կառուցվի նոյեմբերի 9-10-ի մոդելի վրա: ԱՄՆ փոխպետքարտուղարը շատ հստակ ուղերձ էր հղել Մոսկվային՝ վերադառնալ կարգավորման այն տարբերակին, որը կմշակվի ՄԽ ֆորմատում: ԱՄՆ-ն բաց է պահում ՌԴ-ի հետ աշխատելու հնարավորությունը, սակայն Մոսկվան փլուզում է միջազգային լեգիտիմ մանդատը: Մոսկվայի այս մոտեցումը կարող է մեծ վնաս պատճառել տարածաշրջանին»:

Սաֆարյանը կարծում է, որ Փաշինյանի ամենամեծ սխալն է, որ իշխանության գալով՝ բանակցությունները չհրապարակեց․ «Եթե ՌԴ-ն ասում է՝ Մինսկի խումբ չկա, ինչու Փաշինյանը չի հրապարակում ռուսական պլանը, որը բանակցվել է և կյանքի կոչվել 44-օրյային»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն