Կոտայքում փայտով բարձված «ԳԱԶԵԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք
Կոտայքի մարզում, հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Газель մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ավտոմեքենան եղել է փայտով բարձված։