«ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի քանակի ավելացումը (40 հզ-ից մինչև 300 հզ) կարվի մինչև հաջորդ տարի. գործընթացը կներառի ծանր տեխնիկայի և սպառազինության նախնական տեղակայում Ռուսաստանի հետ սահմանին՝ արևելյան որոշ հատվածներ պաշտպանելու համար»։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ինչ վերաբերում է արձագանքման ուժերի ընդլայնմանը, ապա ես ակնկալում եմ, որ այն պատրաստ կլինի հաջորդ տարի. դա է պլանը: Այդ ուժերը կվճարվեն և կկազմակերպվեն ՆԱՏՕ-ի իրենց երկրների կողմից: Դրանք տեղակայվելու են իրենց երկրներում, սակայն նախատեսված են լինելու կոնկրետ տարածքների պաշտպանության համար»,- հավելել է Ստոլտենբերգը։ «Բացի այդ, այդ տարածքներում կտեղակայվեն մեծ թվով ծանր սպառազինություն և տեխնիկա, ինչպես նաև՝ պահեստներ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն