Հայաստանում սնկի նման աճում են մի կողմից Սորոսի կրծքով սնվող այլասերող զլմ-ներն ու ՀԿ -ները, մյուս կողմից ռուսական կրթամշակութային կենտրոնները։ Երկու դեպքում էլ ձեռքերը հասել են մարզեր' ներառելով գյուղերի բնակիչներին։

Թող ոչ ոք չմտածի, թե ամերիկացիներն ու ռուսները մեր գեղեցիկ աչքերի համար են ծախսում միլիոնավոր գումարներ։ Յուրաքանչյուրը իր ծրագիրն ունի, և որոնցից ոչ մեկը հայանպաստ չէ։ 

Հասկանում եմ, հիմա կհայտնվեն որոշ հիմարներ, որոնք կեզրակացնեն, թե Նաիրի Հոխիկյանը այլևս ռուսամետ չի ու նման բաներ։ Ու նման մարդիկ այդպես էլ չեն հասկանա, որ մետ-ությունը վատ բան է, ապազգային, դու պետք է բոլորի հետ քո հարաբերությունները կառուցես ըստ քո ազգային շահի։

Նախկին իշխանությունների մասին այդքան հակաքարոզչություն անելիս որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչպես եղավ, որ 3 տասնամյակ շարունակ Հայաստանում այդքան ռուսական ու ամերիկյան կենտրոններ չբացվեցին, ինչքան վերջին 3-4 տարիներին։ Եվ որևէ մեկը խոսում է ազգայինի՞ց: 

Փողի համը թուլացնում է ազգային ինքնությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն