Էմբեր Հերդի փաստաբանները դատարանին խնդրել են հաշվի առնել սխալները, որոնք թույլ են տրվել նախորդ դատաքննութայան ընթացքում եւ Ջոնի Դեփի դեմ գործով նոր քննություն նշանակել, հայտնում է CNN-ը։

Դերասանուհու ներկայացուցիչները հայտարարել են, որ դատարան ծանուցագրերից մեկը սխալ ատենակալի է ուղարկվել։ Ըստ փաստաղթթերի՝ № 15 ատենակալը ծնվել է 1970թ․-ին, սակայն դատական նիստին հրավիրվել է նույն ազգանունն ունեցող, բայց 1945թ․-ին ծնված մարդ։ Նրանք ապրում են նույն հասցեում։

«№ 15 ատենակալը չի եղել այն մարդը, որին դատարան են հրավիրել 2022թ․- ապրիլի 11-ին։ Այդ պատճառով նա ատենակալների կազմում ներգրավված չի եղել եւ չէր կարող այս դատաքննության ընթացքում ատենակալ լինել»,- նշել են փաստաբանները։

Ավելի վաղ դերասանուհու փաստաբանները պնդում էին, որ վնասի չափը, որը պետք է վճարվի Դեփին դատարանում հաղթանակից հետո, չափազանց մեծ է եւ չի հաստատվում փաստաթղթերով։

Հերդն ու Դեփը դատական վեճ ունեին զրպարտության վերաբերյալ գործով։ 2019թ․-ի ապրիլին «Կարիբյան ծովի ծովահենները» սերիալի աստղը դատական հայց է ներկայացրել իր նախկին կնոջ դեմ, որը Washington Post-ի համար գրված սյունակում նրան մեղադրել է ընտանեկան բռնության համար։ Արդյունքում Դեփը հաղթել է դատարանում։

Ի սկզբանե դատարանը Հերդին պարտավորեցրել է դերասանին 15 միլիոն դոլար վճարել՝ փախհատուցում 10 միլիոն դոլարի չափով, ինչպես նաեւ 5 միլիոն դոլարի չափով տուգանք։ Հետագայում տուգանքի չափը նվազեցվել է ու հասել 350 հազար դոլարի։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ AP


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն