ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը չի ներառի գազի հետ կապված սահմանափակումներ
Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթն է նախապատրաստում։ Սակայն այն չի ներառի ռուսական գազի ներմուծման սահմանափակումներ, քանի որ ԵՄ անդամներից շատերը կախված են ռուսական գազից։ Այս մասին հայտնել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
Նոր պատժամիջոցները կներառեն ռուսական ոսկու ներմուծման արգելք, կընդլայնեն երկակի նշանակության ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է, և ուղղված կլինեն ավելի մեծ թվով ֆիզիկական անձանց դեմ։
Պետր Ֆիալան հայտնել է, որ Եվրահանձնաժողովը փաթեթը կներկայացնի առաջիկա օրերին, որից հետո անդամ երկրները կհաստատեն այն։
Չեխիայի Հանրապետությունը, որը հուլիսի 1-ին վեց ամսով ստանձնել է ԵՄ-ի նախագահությունը, այն երկրներից մեկն է, որ գազի պաշարների առումով գրեթե ամողջությամբ կախված է Ռուսաստանից։
Նախքան Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը Եվրոպական Միությունն իր գազի 40 տոկոսը ստանում էր Ռուսաստանից։