Ու կյանքը ցույց տվեց, որ երկրորդ տարբերակը Նիկոլի համար աշխատեց. Արգիշտի Կիվիրյան
Եթե Սերժը կանգնի ու անկեղծ խոստովանի, որ իրենք Նիկոլին դե ֆակտո տվել/հանձնել են իշխանությունը, որպեսզի ոչ թե իրենք, այլ Նիկոլը հանձնի այդ շրջանները՝ որպես լայնածավալ պատերազմից ու դրա հետեւանքներից խուսափելու վերջին միջոց, բոլորի համար պարզ կլինի, որ Նիկոլը 4-5 հազար մարդու կյանք, հայոց բանակը, Հադրութն ու Շուշին դրել ա զոհասեղանին, որպեսզի փորձի խուսափել այն իրավիճակից ու պահի իր իշխանությունը։
Գրեթե անհնարին ա պահել իշխանությունը, երբ տասնամյակներով ներշնչում ես ազգին որ հայոց բանակը կարա տեղում գրավել Բաքուն, ու այդ պարագայում գնում ես Արցախի համար կենսական նշանակություն ունեցող շրջանների հանձնման, բայց կարելի է փորձել պահել իշխանությունը, եթե ազգին կոտրում ես պատերազմով, արյունով, կանգնացնում փաստի առաջ ու երբ բնակչության լայն զանգվածներին ներշնչում աղետի վախը ու ամեն գնով պատերազմից խուսափելու ցանկությունը։ Ու կյանքը ցույց տվեց, որ երկրորդ տարբերակը Նիկոլի համար աշխատեց՝ չի բացառվում, որ դրան գումարած Մոսկվան, նոյեմբերի 9-10 փաստաթուղթը ստորագրելու դիմաց Նիկոլին տված լինի որոշակի անվտանգության երաշխիքներ, ինչը կարող էր չտալ շրջանների կամավոր հանձնման դեպքում։
Այս մասին ավելի ստույգ տեղեկատվություն կարող է տալ Օնիկ Գասպարյանը, եթե անկեղծորեն պատմի թե անձամբ իր, թե ինչ-որ մեկի խնդրանքով է նշված փաստաթղթի ստորագրումից եւ ժողովրդի պոռթկումից հետո գենշտաբում ապահովել Նիկոլի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը։
Նախկինների թակարդը չաշխատեց, պատերազմին նախորդող երկու տարիներին իր հասցեյին մշտապես հնչող «մարգարեական» մեղադրանքներին, որ նա եկել է հողերը հանձնելու, Նիկոլը պատասխանեց դհոլ-զուռնայով ազգին տանելով մսաղացի, որտեղ հայությունը պայքարում էր որ թե հաղթելու, այլ թե ինչպիսի կորուստներով կկարողանա ստեղծված իրավիճակից դուրս գալ։
Արցախյան նախկին ու ներկայիս էլիտաները համառորեն չհասկացան, որ չի կարելի Արցախյան թակարդը փորձել գցել մի մարդու, որի համար Արցախը չունի ոչ մի արժեք ու ինքը ընդունակ է այդ թակարդի դուրս գալու համար զոհաբերել ոչ թե յոթ շրջանները, այլ ողջ Արցախը։ Ինչը վերջակետի չհասավ զուտ այն պատճառով, որ տարածաշրջանում ու Արցախում իր ներկայությունը ապահովելու համար Մոսկվան փորձեց պահել Արցախի վերջին մնացորդները։ Ինչեւէ, այստեղ է թաքնված ողջ գաղտնիքը, թե ինչու են նախկինները այսպես փութաջանորեն խնայում Նիկոլին՝ Նիկոլի վրայից իրենք կարող են պատռել դիմակը միմիայն իրենց վրայից էլ այն պատռելով։
Նիկոլն էլ դա շատ լավ իմանալով, հա խաղացնում ա նախկիններին, քանի որ ավելի ձեռնտու «հակառակորդ» հազիվ թե կարողանա երբեւիցե գտնել...