Երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվ դեր է խաղում այդ գործընթացում:
«ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել երկկողմ հիմքի վրա և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղության»,- հայտարարել է Փրայսը:
Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ը ողջունում է երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը, և վերահաստատել, որ երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի հասնելու համար: