Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ մտադիր է լրացուցիչ հանդիպում անցկացնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ուկրաինացի գործընկերների հետ:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ամենասեղմ ժամկետներում իրենց անձնակազմը կուղարկեն համակարգող կենտրոն։ Աքարը հայտարարել է, որ կենտրոնի ընդհանուր համակարգումը կկատարվի Թուրքիայից:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստորագրված համաձայնագրերը ենթադրում են քառակողմ համակարգող կենտրոնի ստեղծում, որի ներկայացուցիչները կստուգեն ցորեն տեղափոխող նավերը, որպեսզի թույլ չտրվի զենքի մաքսանենգություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն