«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» երաժշտական նախագիծը՝ Քարահունջ և Խնձորեսկ բնակավայրերում
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Էդգար Գյանջումյանը, Վահե Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աշոտ Ղազարյանը և Էդմոնդ Մակարյանը միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ Քարահունջ և Խնձորեսկ բնակավայրերում հանդիսատեսին են ներկայացրել իրենց ստեղծագործությունները՝ հենց իրենց իսկ կատարմամբ, հայտնում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
«Ուշագրավ է, որ հայ անվանի կոմպոզիտորները տեղի երաժշտասերներին անձամբ են ներկայացրել իրենց ստեղծագործությունները»,-նշված է գրառման մեջ։
Նախագիծն իրականացվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ։