Հայաստանում «կապկի ծաղկի» դեպք չի գրանցվել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում, մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական»,- ասել է նախարարը։

Նա հայտնել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է ջրծաղիկի թեստավորման թեստեր։

Այս շաբաթվա սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից «կապկի ծաղկի» բռնկումը հայտարարվեց գլոբալ առողջապահական արտակարգ իրավիճակ:

Այժմ ավելի քան 16,000 դեպք է գրանցվել 75 երկրներից, ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն