Իրանը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով իր պարտականությունների ամբողջական կատարմանը, երբ ԱՄՆ-ը երաշխիքներ տրամադրի այդ համաձայնագրի բոլոր տնտեսական դրույթների կատարման համար:

Այդ մասին միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկրների խորհրդաժողովում հայտարարել է Իրանի պատվիրակության ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիեննայում վերսկսվում են Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները: Ավստրիայի մայրաքաղաք մեկնելու մասին էր հայտնել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ևս հայտնել էր, որ իրանական պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները շարունակելու համար։

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին ավելի ուշ հայտարարել է, որ պատրաստվում է Վիեննայի բանակցություններին: Նրա խոսքով՝ ԱՄՆ սպասելիքները զուսպ են, բայց Վաշինգտոնը ողջունում է ԵՄ ջանքերը և պատրաստ է փորձել համաձայնության գալ կողմերի հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն