Մի քանիսի կարծիքով "մեծ հայուհի" Մարգոն մի տառ չի գրել "սեփական" ժողովրդի ծանր պահի մասին, բայց ուզում էր եւ ուզում է Տիգրանի հետ Քելե Լաո երգելով խամաճիկով ռուլիտ աներ Հայաստանը...

Էն մեծ "հայասեր" Սոլովյովը, Զատուլինն էլ լուռ են...  Բայց որ մարտի 8-ին Մոնումենտում անհեղինակ Z էր պատկերվել, սիրտը լցվել էր... Իսկ որ Բերձորում հայեր են մեռնում' այ, այ, այ...

Ասել եմ ու կասեմ' սերունդները դեռ գրելու են, որ Բյուզանդական կայսրությունից հալածում էին Հայաստանին, երբ կայսրերը կիսահայ էին, թագուհիները չգիտեմ հայ էին, ու որ նույնը կրկնվեց Ռուսաստանի դեպքում, երբ հայությունը հերթական աղետի մեջ ընկավ, երբ ԱԳ նախարարը հայ էր, պրոպոգադիստները "հայ" կամ "հայամետ" էին, իսկ հայ ժողովուրդը Պուտինի ընտրության առաջին օրից հոտնկայս նրա կենացն էին խմում ու մեծարում...

Ես մեղավոր կամ հակառուս չեմ, պարզապես փաստերն են անողոք...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն