ԱՄՆ-ում հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը՝ Նեսկոպեկ քաղաքի երկհարկանի տանը։
«Երեք մեծահասակներ կարողացել են ինքնուրույն դուրս գալ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Զոհերից ամենակրտսերը 5 տարեկան էր, ամենատարեցը՝ 79։
Ոստիկանությունը հավելել է, որ տունն ամբողջությամբ այրվել է։ Ողբերգության պատճառները պարզվում են: