ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ներկա պահին չի հաստատում փլատւակներում քաղաքացու ողջ լինելու մասին լուրը:

«Կամավորական խմբերից որոշ փրկարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներ ձայներ էին լսել, մենք հիմա իրականացնում ենք որոնողական աշխատանքներ, այդ թվում՝ օգտագործում ենք հատուկ տեխնիկա, այսինքն՝ տեսախցիկներ, որպեսզի տեղազննություն կատարենք, նոր էլի հայտարարվեց լռության րոպե, ներկա պահին լուրը չենք կարող հաստատել, բայց աշխատանքները տարվում են»,-ասաց նա:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված շտապօգնության մեքենայի մոտենալը, ասաց.

«Նախապատրաստական աշխատանք է շտապօգնության մեքենայի արագ մոտենալը: Հաշվի առնելով, որ մեկ օրից  ավելի է՝ քաղաքացին գտնվում է նման վիճակում, վայրկյանները կարևող են որոշիչ լինել: Երբ նման ազդակ ենք ստանում, բոլոր ուժերը կենտրոնացնում ենք, որ արագ բուժօգնություն կարողանանք ցուցաբերել»,-նշեց նախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն