Չինաստանի ԶՈՒ-ն օգոստոսի 17-ի առավոտյան զորավարժություններ է սկսել Դեղին ծովի որոշ շրջաններում: Այս մասին ասվում է Չինաստանի ծովային անվտանգության հարցերով վարչության կայքում, փոխանցում է TASS-ը:

Զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 19-ին: Գործադրված ուժերի և տեխնիկայի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Երեկ էլ Չինաստանի բանակը քառօրյա զորավարժություններ է սկսել Հարավչինական ծովի որոշ շրջաններում: Մշակվում են հակաօդային պաշտպանության հանձնարարություններ:

Օգոստոսի սկզբից Չինաստանի զինված ուժերը մի շարք զորավարժություններ են անցկացրել և շարունակում անցկացնել՝ Թայվանի նեղուցում լարվածության աճի ֆոնին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն