Երգիչ Արամ Mp3-ը հերթական համերգն է հետաձգում
Երգիչ Արամ MP3-ը հերթական համերգն է հետաձգում։
Երգիչն այս մասին հարտնել է իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում։
«Սիրելի ընկերներ,ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 26-ին կայանալիք համերգը հետաձգվում է մինչև սեպֆեմբերի 10-ը»,- գրել է երգիչը և շնորհակալություն հայտնել ըմբռնումով մոտենալու համար:
Հիշեցնենք՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հաջորդ օրը երգիչը հայտարարել էր.
«Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով, ես չեղարկում եմ այսօրվա համերգը և տեղափոխում եմ անհայտ ժամկետով, մնացածի մասին ձեր լրացուցիչ կասեն։ Այս պահին միակ ցանկությունս է, որպեսզի որքան հնարավոր է քիչ կորուստներ լինեն։
Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում։ Աղոթենք բոլորս, որպեսզի բոլորը ողջ մնան։
Շնորհակալություն ըմբռնման համար», - նշել է Արամը։