«Իմ հզոր համայնք» եւ «Ռեֆորմիստներ» կուսակցությունների ձեւավորած նոր դաշինքն առաջիկա ՏԻՄ ընտրություններին երեք համայնքներում կառաջադրվի. «Հրապարակ»
Նորաստեղծ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունների ձեւավորած նոր դաշինքն առաջիկա ՏԻՄ ընտրություններին երեք համայնքներում կառաջադրվի։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում դաշինքի թեկնածուն կլինի իշխանությունների կողմից տեւական ժամանակ հալածվող, այժմ կալանքի տակ գտնվող Հարություն Մանուչարյանը՝ Բերդի գործող համայնքապետը։
Դաշինքը թեկնածու կառաջադրի նաեւ Անի խոշորացված համայնքում, որտեղ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ տեւական ժամանակ բողոքի ցույցեր էին՝ ընդդեմ ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գեւորգյանի: