«Քա´յլ արա, մերժի´ր Սերժին» ադրբեջանա-թուրքական լոզունգի հերթական հետևանքը Բերձոր, Աղավնո, Սուս բնակավայրերի ու հարակից տարածքների հանձնումն էր Ադրբեջանին
«Քա´յլ արա, մերժի´ր Սերժին» ադրբեջանա-թուրքական լոզունգի հերթական հետևանքը Բերձոր, Աղավնո, Սուս բնակավայրերի ու հարակից տարածքների հանձնումն էր Ադրբեջանին:
Գիտեմ, որ շատերին դուր չի գալու այս գրառումը, բայց փաստերն ավելի դաժան են, որի պաագայում նախորդ իշխանությունների գործած ու չգործած բոլոր սխալները մեջբերողներին մնում է միայն կարեկցել` անուղղելի տգիտության համար:
Խելացի ժողովուրդները, սխալների համար հեռացնում են իշխանություններին` նրանց փոխարինելով ավելի պրոֆեսիոնալ, ավելի բանիմաց, ավելի փորձառու և ավելի պատասխանատու քաղաքական ուժերով: Ի սկզբանե հայերի մեծամասնությունը շատ լավ տեսնում ու հասկանում էր, որ պրոֆեսիոնալներին փոխարինել են դավաճաններն ու դիլետանտները: Բայց անտարբերությունը, անձնական նեղ խնդիրները, նախանձն ու չուզողությունը շատերին ստիպում էր պաշտպանել թուրքերի թավշյա դրածոներին և չընդունել, որ հեռացված «նախկին» իշխանությունները ազգային-պետական հարցերում ճիշտ էին:
Հայաստանում խոշոր եղջերավոր ու մանր կճղակավոր կենդանիները միայն չեն գիտակցել, թե ինչպիսի ողբերգություն է տեղի ունեցել 2018թ. ապրիլ-մայիսից սկսած և շարունակում են նիկոլին պաշտպանել: