Եվրամիությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որը կուսումնասիրի, թե արդյոք ԵՄ երկրները կարո՞ղ են համալրել զենքի պաշարները համատեղ ռազմական պատվերների միջոցով՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Միության պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո։

Նա հավելել է, որ Եվրոպան իր զենքի պաշարների մեծ մասը տրամադրել է Կիևին: Բորելը նաև տեղեկացրել է, որ ԵՄ 27 երկրների պաշտպանության նախարարները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ռազմական աջակցություն տրամադրելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

Դիվանագետը հորդորել է չհավատալ այն տեղեկություններին՝ իբր, Ուկրաինային զենքի մատակարարումը կրճատվել է, հավատացրել է՝ օգնության հոսքը նույնիսկ ավելացել է։ Բորելի խոսքով՝ որոշ նախարարներ հանդես են եկել հակառուսական պատժամիջոցները վերանայելու առաջարկով, սակայն մեծամասնությունը կողմ չէ նման հեռանկարին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն