«Վոստոկ-2022» զորավարժությունները Մոսկվայի և Պեկինի պատասխանն են Արևմուտքին. Daily Express
«Վոստոկ-2022» զորավարժությունները կարելի է համարել Ռուսաստանի և Չինաստանի պատասխանն արևմտյան երկրների գործողություններին։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Express թերթը։
«Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը սպառնալիք են ուղարկում Արևմուտքին՝ պատրաստվելով 48 ժամվա ընթացքում հավաքել 50000 զինվորականի։ Հայտարարված զորավարժությունները մտավախություն են առաջացրել, որ Մոսկվան և Պեկինը կարող են պաշտոնական ռազմական դաշինք ստեղծել»։
Daily Express-ը նշում է, որ Ուկրաինային զենք մատակարարելով և ամերիկացի քաղաքական գործիչների՝ Թայվան այցերով արևմտյան երկրները միայն հրահրում են համաշխարհային անկայունություն։