Թուրքիայի հրշեջները երկու օր է՝ պայքարում են երկրի հարավում՝ ծովափնյա Մերսին նահանգում բռնկված անտառային հրդեհների դեմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 11 ինքնաթիռ, 22 ուղղաթիռ, 138 հրշեջ մեքենան և հրշեջ ծառայության 850 աշխատակից: Փակվել է Մերսին-Անթաքիա ավտոճանապարհը, 300 տներից տարհանվել է մոտ հազար քաղաքացի։

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ հրդեհը վտանգավոր է այն պատճառով, որ Մերսինում է գտնվում ռուսական «Ռոսատոմ»-ի նախագծով Թուրքիայում կառուցվող «Ակկույու» ատոմակայանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն