Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը տևական ժամանակ է չի կայանում: Այսօր նախատեսված էր հարցաքննել գործով առանցքային վկա Սևան Քոչարյանին, որին նախորդ նիստին բերման ենթարկելու որոշում էր կայացվել:

Որոշումը կատարելու համար ոստիկաններն այցելել են Սևան Քոչարյանի բնակարան: Նա ներկայացրել է կորոնավիրուսի դրական թեստի պատասխան:

Դատավորը կողմերին տեղեկացրել է, որ կրկին դիմելու է ոստիկանություն՝ վկային բերման ենթարկելու համար: Վատառողջ լինելու պատճառով դատարան չէր ներկայացել նաև ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը. ըստ պաշտպանի՝ նա անաշխատունակ է:

Ամբաստանյալի բացակայության պատճառով դատական նիստը մեկ ամսով հետաձգվել է: Դիզվառելիքի մոտ կես միլիարդ դրամի հափշտակության գործով, Սերժ Սարգսյանից բացի, անցնում են նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության վարչության պետ Գևորգ Հարությունյանը:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն