Այս ամսվա վերջին կարող է հանդիպում կայանալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջև, ուրբաթ հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որի խոսքով՝ հանդիպման օրակարգում կլինեն Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, ԱՄՆ-ից զենքի գնումը և Ուկրաինայում և Սիրիայում հակամարտությունները:

Ինչպես գրում է Reuters-ը, վկայակոչելով պաշտոնյային, Էրդողանը սեպտեմբերին վերջին  կայցելի Վաշինգտոն։

Բայդենն ու Էրդողանը վերջին անգամ հանդիպել են հունիսի վերջին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն