Խուճապային տրամադրություն չկա. Հակոբ Արշակյանը տեղում ծանոթացել է Վարդենիսում տիրող իրավիճակին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այցելել է Վարդենիսի զինհոսպիտալում և Մարտունու ԲԿ-ում բուժվող զինվորներին: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Քիչ առաջ այցելեցի Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչպես նաև Մարտունու բժշկական կենտրոն։ Ծանոթացա բուժվող զինվորների առողջական վիճակին։
Այցի ընթացքում հանդիպեցի նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանին։ Տեղում մանրամասն քննարկում ունեցանք տիրող իրավիճակի մասին։
Խուճապային տրամադրություն չկա, իրավիճակը պատկան մարմինների վերահսկողության տակ է»,- գրել է նա։