Երեկ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն միանգամայն հասցեական ու առարկայական կոչերով են հանդես գալիս, հստակ արձանագրում են, որ Ադրբեջանը հարվածներ է հասցնում ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ռազմական ու քաղաքացիական թիրախների։ Ռուսաստանը ԵՐԿՈՒ կողմերին ինչ-որ եզ կոչեր է անում, ՀԱՊԿ-ին մեր դիմումն էլ, որը, ոնց հասկանում եմ՝ կոնկրետ հոդվածի նշումով չի եղել, գցում են 2րդ հոդվածի տակ ու որոշում են, որ էս նեղմաջալին մեզ ամենաշատը ստեղ Զասը կօգնի։ Ի դեպ, Հայ-Ռուսական երկկողմ պայամանագրով դիմելու մասին էլ հայտարարվել է երեկ, բայց ձեն-ծպտուն չկա։ Այսօր առավոտյան ՌԴ ԱԳՆ-ն մեղադրում է Արևմուտքին՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղել փորձելու մեջ... Սենց դաշնակցով, մեզ սկի թշնամի էլ պետք չի։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն