Երեկվանից ունենք մի շարք առաջատար երկրների անհամեմատ հստակ դիրքավորվում Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ։ Եթե ԱՄՆ հայտարարել է, որ իր տրամադրության տակ եղած ապացույցներով գիտի, թե ով է ագրեսորը, Հայաստանի ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia պետք է աշխատի նրա անմիջական "ակումբի" հետ ավելացնելու հայտարարությունների խստությունը, դարձնելու միարժեք պահանջներ ուղղված զորքերի ետ քաշմանը։ Ավելին, հենց երեկվանից Վաշինգթոնի, Դելիի, Օտտավայի, Փարիզի հետ պետք է աշխատել արդեն սանկցիաները փուլի վրա, քանի որ Բաքուն ետ քայլ չի անում։ Ալիևի ու Ադրբեջանի դեմ սանկցիաների, ռազմական հանցագործությունների համար դատվելու սպառնալիքը ե դիրքորոշումները կամ իրողությունը նրան արդեն այլ տեղ են տանելու։ Այս ամենը առավելագույնս արագ պետք է անել եւ դրան հասնել նաեւ ՄԱԿ սպասվող ԱԽ նիստում' աշխատելով բոլոր երկրների հետ, նրանց դեսպաններին հրավիրելով բրիֆինգի, տրամադրելով ապացույցները։ Դեսպաններին ուղղարկեք թակելու եւ բրիֆինգ անելու իրենց երկրների ԱԳՆ-բերում' ամենօրյա ռեժիմով։ Խորհրդարանական դիվանագիտությունը, եթե դրա փշրանքներ կան, պետք է հրատապ նիստեր պահանջեն միջազգային կազմակերպություններում, առաջին հերթին ԵԽԽՎ-ում ու ԵԱՀԿ-ում։ Ոչ թե հերթական, այլ հրատապ նիստ' զեկույցներով ու բանաձևերով։ 

Իշխանությունները պարտավոր են բոլոր հիմքերը գրագետ ստեղծելու ու նախապատրաստելու համընդհանուր մոբիլիզացիայի համար։ Պարտավոր են ուշադիր հետեւել հանրության մեջ անպատասխան հարցերին ու բավական արագ պատասխաներ տան դրանց' ինչու ռազմական դրություն չեն հայտարարում, երբ և որ պայմաններում դա կանեն, ինչ են սպասում, որ հասարակությունն անի, ու այսպես շարունակ։ Խոսեցրեք հարգանք վայելող մտավորականներին, մարդկանցից ոգի տվեք ժողովրդին ու զինվորին։ Կարգի բերեք կանոնավոր հանրային հաղորդակցությունը։ Հասարակության մի թողեք մեր բոլորիս տեղին կամ անտեղին իմպրովիզներին։ Որքան տարբեր պատճառներով տեղի ունեցողը պատերազմ չենք անվանում (դեռեւս), մենք փաստացի պատերազմի մեջ ենք ու պետք է ապրենք գերագույն ռազմական դիսցիպլինայի մեջ..


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն