Այն, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ադրբեջանի ներկայացուցիչը հոր արև երդվելու էր, որ հայկական զինված ուժերն են ամեն ինչ սկսել ու միշտ էլ նախահարձակ են, դա «նորմալ է»՝ հաշվի առնելով ,թե ում հետ գործ ունենք ու ինչքան են փաստերը խեղաթյուրել մշտապես, բայց ՌԴ-ի ներկայացուցչի՝ «Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն» ոճով հերթական կապիկությունն առնվազն նողկալի էր: Հերթական ապացույցը, որ մենք, հանձին Ռուսաստանի, չունենք ռազմավարական դաշնակից: Դա խեղկատակություն էր, ելույթ չէր: Էսքան անհերքելի ապացույցներից հետո ելնել ու 2 կողմերին կոչ անել ..., առնվազն ցինիզմի դրսևորում է: Հ.Գ. Շատ ավելի կոնկրետ ու ադրբեջանին ուղղված հասցեական մեղադրանքներով հանդես եկան ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն