Ըստ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը կապ չունի Արցախի հետ, ինչու է ՄԱԿ-ում դեսպանը կոչ անում վերադառնալ ու հավատարիմ մնալ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը
Եթե ըստ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը կապ չունի Արցախի հետ, ինչու են իր արտգործնախարարը, ՄԱԿ-ում դեսպանը կոչ անում վերադառնալ ու հավատարիմ մնալ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը? Դա էլ կապ չունի Արցախի հետ? Եթե նա վստահ գիտի, որ Ալիևը Արցախի համար չի հարձակվել Հայաստանի վրա, նշանակում է ինքը գիտի, թե ինչ է ուզում։
Այդ դեպքում ինչու չի գոնե իր ռազմավարական դաշնակցին պարզ ասում պատճառը? Եթե Արցախի խնդրի հետ բացարձակ կապ չունի ագրեսիան, տակը մնում է կամ ուժով Հայաստանից տարածք ու միջանցք պոկելը, կամ Հայոց պետականությունը ոչնչացնելը։
Արդյոք հասկանանք, որ Ռուսաստանի "չեզոք" պահվածքը նշանակում է, որ ինքը երկուսին էլ կողմ է։ Եթե Ռուսաստանը "չի կարողանում" օգնել ռազմավարական դաշնակցին, որովհետեւ "գլուխը խառն է", "տեղը նեղ է" Ուկրաինայում, "Ադրբեջանին ռազմականորեն զսպելու ուժ չունի", ինչպես նրա որոշ "փաստաբաններ" են ասում, այդ դեպքում չի կարողանում նաեւ ՄԱԿ-ում կամ առանձին ասել, որ դաշնակցի վրա հարձակվել են? Որ դա ագրեսիա է? Որ դա միջազգային իրավունքի խախտում է? Այդքանն էլ չի կարողանում ասել? Բա ՄԱԿ-ում ինչ է անում ու որպես աշխարհի "բեեռներից" մեկն ինչպես է ապահովում/ապահովելու իր "զոնայի" մեջ գտնվող փոքր ու միջին պետությունների անվտանգությունը? Այդ դեպքում միգուցե իրեն բացատրվի, որ ինքը բազմաբևեռ աշխարհի բևեռ լինելու արժանի չէ ու չի կարող, ու պետք չէ փոքր ժողովրդներին հույս տալ ու կանգնեցնել ոչնչացման եզրին...
Էրդողանի հետ Սամարղանդում հեզաճկուն ու թևանցուկ գնալն ամեն ինչ ասում էր... Ի վերջո պատահան չէ, որ Սոչիում նախկին հանդիպումից հետո նրանցից ոչ մեկ խոսք չասեց, որ Կովկաս ու Հայաստան են քննարկել։ Ինչպես այն ժամանակ եմ ասել, բացառված էր, որ քննարկած չլինեն... Եվ օդանավում Էրդողանի հայտարարությունը"Ղարաբաղն Ադրբեջանին է", նշանակում է, որ շատ "լավ" են քննարկել։
Ուղղակի Պուտինը չի կարող ասել, թե ինչ են քննարկել։ Վտանգավոր է' աշխարհով մեկ խայտառակ կլինի...
Դրա համար ՌԴ քաղաքացի, Արամ Գաբրիելյանովի ու Սեմյոն Պեգովի Միկա Բադալյանն է ասում, թե ինչի համար է պետք Թուրքիան' Հայաստանի հարցերը լուծելու։ Մանավանդ, որ ինչպես իր գրառման խորագիրն է ասում' այդ ամենը մաս է կազմում "Հայաստանի դեմ Ռուսաստանի կոնտրհարձակման": Այո, այո, ինքն է ասում, որ սա Մոսկվայի կոնտրհարձակումն է հայոց պետականության վրա... Հիշում եք չէ, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին էլ Մարգարիտա ՍիմԱնյանն ու Գեորգ ՄիրզԱյանն էին զգուշացնում, որ եթե խելքներս գլուխներս չհավաքենք, չընդունենք "լավով, ըըը Լավրովի առաջարկը", պատերազմը կհասնի Երևան... Հասցնում են... Դեհ թե նրանց սիրելին էլ Կինո Մոսկվայում ինչ կասի իբրեւ այս դրամայի շարունակություն, դեռ կլսենք. բայց դա այնքան էլ չի տարբերվի նրանից, որ նախկինի նման այս անգամ էլ կասի որ "խեղճ" Ալիևին Նիկոլն է սադրել, որպեսզի Մոսկվային էլ կրակը գցի....