Հայաստանի անկախացման առաջին օրերին ոմանք մեզ համոզում էին, որ հայերը կարող են «Ջերմուկ» հանքային ջուրը (նաև՝ մոլիբդենը) վաճառել ու լավ ապրել։ 

Հետագա տարիները ցույց տվեցին, որ «Ջերմուկն», իրոք, լավ վաճառվում է, բայց դրա արդյունքում լավ են ապրում ոչ թե հայերը, այլ մի քանի հոգի։ 

Ճակատագրի հեգնանքն այն է, որ  Ջերմուկն ադրբեջանցիների կողմից հարձակման է ենթարկվել ու վերածվել ուրվական քաղաքի այն փուլում, երբ «Ջերմուկում ապագա կա» կարգախոսի ներքո քաղաքապետ է դարձել քաղաքական ճամբարափոխություն իրականացրած «Ջերմուկ» վաճառողի ընտանիքի անդամը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն