Նանմադոլ կոչվող սուպերթայֆունը կիրակի հարվածել է Ճապոնիայի չորս գլխավոր կղզիներից ամենահարավային՝ Կյուսյու կղզուն, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 87-ը՝ վիրավորվել: Սպասվում է, որ շուտով թայֆունը կհարվածի Ճապոնիայի ամենամեծ կղզուն՝ Հոնսյուին: Երկրի իշխանությունները հրահանգել են տարհանել 9 միլիոն մարդու։

Սա Ճապոնիայի երբևէ մոլեգնած ամենավատ թայֆուններից մեկն է: Նանմադոլը դասվել է «սուպերթայֆունի» շարքը։ Այս եզրույթը կիրառվում է 240 կմ-ժամ և ավելի մշտական ​​քամու արագությամբ փոթորիկների համար:

Տասնյակ հազարավոր ճապոնացիներ կիրակի գիշերն անցկացրել են ապաստարաններում, գրեթե 350 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Տարերքն առաջացրել է տրանսպորտի լուրջ խափանումներ: Ճապոնիան պատրաստվում է ծավալուն ջրհեղեղների ու սողանքների։ Շատ խանութներ և ձեռնարկություններ փակ են, որոշ շենքեր պաշտպանված են ավազի պարկերով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն