«Նա իմ երեխաների մայրն է». Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից
Ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել իր նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից։ Այս հարցազրույցի ժամանակ նա հայտնել է ABC-ի լրագրողին:
Նշենք, որ Քանյեն մեղադրել էր Քարդաշյանի մորը՝ Քրիս Ջեններին, քանի որ նա աջակցում է դուստրերի՝ Քիմի եւ Քայլիի նկարահանումներին Playboy ամսագրի համար։
«Նա իմ երեխաների մայրն է։ Եվ ես նրանից ներողություն եմ խնդրում՝ պատճառած ցանկացած վնասի համար », - ասել է Ուեսթը՝ ձեռքը դնելով սրտին: