Սեղանին դրված է խաղաղության երկու պայմանագիր
Նիկոլ Փաշինյանը գցելու է արտաքին խաղացողներից մեկին:
Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի կողմից որոշակի բացահայտումներ ու գաղտնազերծում է տեղի ունեցել: Այս պահին սեղանին դրված է խաղաղության երկու պայմանագիր: Երկուսն էլ տարբեր են: Մեկն առաջարկվել է ռուսների կողմից, իսկ մյուսն` արևմուտքի:
Ի՞նչ են առաջարկում ռուսները: Ռուսներն առաջարկում են, որ խաղաղության պայմանագրի մեջ Արցախի խնդրի լուծումը մնա հետագայի վրա, բացվի մեկ ճանապարհ` ըստ երևույթին Զանգեզուրի միջանցք կոչվածը, որը պետք է գտնվի ռուսների վերահսկողության տակ, իսկ արևմուտքն ասում է, որ պետք է փաթեթային տարբերակով լուծել, դե իրենք էլ դրա դիմաց շատ մեծ ֆինանսավորում կիրականացնեն, իսկ ճանապարհների մասով` բացել բոլորը:
Քանի որ սեղանին դրված է երկու պայմանագիր, հետևաբար Նիկոլը պետք է ընտրի դրանցից մեկը, որի ընթացքում էլ կամ արդյունքում էլ նա երկու վեկտորներից մեկին գցելու է: Կապիտուլյանտի չորսամյա կառավարումը տեսնելով, կարելի է ենթադրել, որ նա և՛ Պուտինին է խոստացել, որ կստորագրի, և՛ Շարլ Միշելին, այսինքն` ԵՄ-ին, այսինքն` արևմուտքին: Սրան զուգահեռ Ալիևն էլ անընդհատ շանտաժի ու ագրեսիայի միջոցով փորձում է կապիտալիզացնել 44-օրյա պատերազմի ժամանակ տարած իր «հաղթանակը»: Գնդակը ՀՀ իշխանությունների տիրույթում է: Արտաքին խաղացողները չեն ցանկանում, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ հրաժարականին կարող է հասնել միայն Հայ ժողովուրդը, իսկ այնուհետև պետք է վերցնի զենքը և պաշտպանի սեփական երկիրը: Սա է միակ ելքը:
Իմ համեստ կարծիքով, մինչև տարվա վերջ, եթե ոչ հոկտեմբերին` իշխանափոխություն լինելու է, բայց թե ու՞մ գնով կամ ինչի՞ գնով` չգիտեմ»: