Նիկոլ Փաշինյանը նվնվում էր, թե փող ունենք զենք գնելու համար, բայց մեզ զենք վաճառող չկա
Իրանական անօդաչու թռչող սարքերը դարձել են թուրքական բայրաքթարների իրական մրցակիցներ, և դրանցից ակտիվորեն օգտվում են ռուսական զինված ուժերը։
Իրանի համար Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային սպառնալիք են, բայց այդ երկիրը դեռևս չունի այնքան ռեսուրս, որ կարողանա մտնել բացահայտ հակամարտության մեջ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի թիկունքին կանգնած են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։
Մեզ համար անհրաժեշտություն է անվտանգային առումով խորացնել Իրանի հետ կապերը, քանի որ Հայաստանի անկումը կբերի Իրանի և Ռուսաստանի անկման, հետևաբար առաջին հերթին Իրանի հետ Հայաստանի տարածաշրջանային շահերը համընկնում են։
Բայց դրա հետ միաժամանակ պետք չի սին հույսեր կապել, թե ուր որ է Իրանը կգա ու մեզ համար մեր փոխարեն կկռվի թուրքի դեմ։
Իսկական հայկական ազգային իշխանությունը Իրանից ձեռք կբերի հարվածային ու հետախուզական աթս-ներ և դրանք կդարձնի մեր թշնամու համար լուրջ գլխացավանք։
Նիկոլ Փաշինյանը նվնվում էր, թե փող ունենք զենք գնելու համար, բայց մեզ զենք վաճառող չկա։ Իրանը վաճառում է։