«Եթե այսպես շարունակվի բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով». Քոչարյան
«Եթե այսպես շարունակվի՝ ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով՝ Մոսկվա: Թե ինչ հետևանքների կարող է բերել այս ֆորմատը, ես կառաջարկեմ մեր փորձագետներին և լրագրողներին գնահատեն»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակից, կարծիք հայտնեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Տպավորությունն այնպիսին է, որ Ղարաբաղի իշխանությունը հարմարվել է ինչ-որ տեղ այս վիճակի հետ: Իհարկե, իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, Հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է»,- ասաց Քոչարյանը: