Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Ընդգծվել է, որ տարածաշրջանում հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ վերականգնման և վերակառուցման քայլերը, ծառայում են տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ թեմաները, ինչպես նաև հարցեր, որոնք  վերաբերում են Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն