«Ցեղասպանությունը» թուրքերի ամենահանրահայտ «բրենդն» է. Ո՞ւմ հետ են ձգտում բանակցել «խաղաղության» մասին. Կարեն Ճշմարիտյան
Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամեն ինչ մի կողմ թողնենք․․․
Անդրադառնանք այն հարցին, թե ո՞ւմ հետ են ձգտում բանակցել «խաղաղության» մասին։
Եթե բանակցող մյուս կողմերը լինեին այնպիսի երկրներ, կամ որևէ այլ ցեղատեսակներ, որոնք աշխարհի պատմության մեջ հայտնի են գեթ մեկ առաջադեմ ու դրական հիշողությամբ ու ներդրմամբ՝ միգուցե շատ մեծ վերապահումով, բայց հնարավոր լիներ ինչ-որ մշուշոտ դրական սպասումներ ունենալ։
Սակայն, սա այն բացառիկ դեպքն է, երբ մյուս կողմը ողջ աշխարհին հայտնի է դարձել բացառապես այլ պետությունների և ազգերի տարածքներն ու ստեղծած արժեքները յուրացնելով, կամ ոչնչացնելով, այլ ազգերին ու ժողովուրդներին ցեղասպանելով, կամ ուծացնելով։ Սրա հետ միասին հայտնի են նաև իրենցից հզորներին շողոքորթելու և կաշառելու բացառիկ օժտվածությամբ։
Որևէ այլ բան հայտնի՞ է պատմությանն ու մարդկությանը։
Չէ՞ որ հենց դա է իրենց ամենահանրահայտ պատմական «բրենդը»։
«Ցեղասպանությունը» թուրքերի ամենահանրահայտ «բրենդն» է։
Օրինակ՝ կարո՞ղ է խոսք գնալ համաշխարհային գիտության, արվեստի, կամ գրականության մեջ որևէ հանրահայտ ներդրման մասին… Միայն պատերազմներ, միայն տարածքների նվաճում, միայն ցեղասպանություններ, միայն վայրագություններ, և ոչ մի ափսոսանք, կամ ներողություն։
Լսել եմ պատերազմի ամենաակտիվ ու հաղթանակած մասնակիցներից։
«Հազարամյա ոխերիմ թշնամուն զսպում է միայն վախը, ընդ որում՝ բացառապես սպանվելու վախը՝ դաժան և անողոք սպանվելու վախը։ Հետևաբար, այս կողմից ցանկացած խոսք, որտեղ առկա է «խաղաղություն», «գթություն», «խիղճ» կամ «մարդկայնություն» բառերից որևէ մեկը՝ անմիջապես նրանց մեջ անջատում ու վերացնում է այդ վախը։ Այդ պահից սկսած թշնամու այս տեսակը վերածվում է խուլ ու համր, արնատենչ ու գազանաբարո մարդակերպի…
Այդ տեսակը պետք է մշտապես զգա և համոզված լինի, որ ցանկացած ոտնձգության դեպքում՝ իր վախճանն անխուսափելի է։
Միայն այդ դեպքում են իրապես խաղաղվում։
Այդպես է եղել վերջին 1000 տարում, վերջին 100 տարում, վերջին 30 տարում, և այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չեն հրաժարվել այլ ազգերին ցեղասպանելու իրենց նպատակներից։
Մնացածը՝ հեքիաթներ են…»։
Հետևաբար, եթե մարդն ազգությամբ հայ է, և կատարյալ տգետ ու անմեղսունակ չէ, կամ դավադիր ու պիղծ փողամոլ չէ, ապա երբեք, և ոչ մի պարագայում չի կարող հավատալ ու վստահել այն թշնամիներին, ովքեր 100 տարի է չեն ընդունում Հայոց Ցեղասպանությունը, խոշտանգում ու սպանում են հայ ռազմագերիներին, մասնատում են աճյունները, և բացահայտ սպառնում են նոր ցեղասպանությամբ։
Փորձել բարձրաձայնել նրանց հետ ինչ-որ խաղաղության մասին առանց որևէ անհրաժեշտ, բավարար ու տեսանելի զսպող ուժի առկայության ու ցուցադրման, շատ մեղմ ասած՝ դատարկախոսություն է»։