Ռուս-ղազախական սահմանային անցակետում մոբիլիզացիայի ժամանակավոր կետ կտեղակայվի
Ռուս-ղազախական սահմանի Կարաուզեկ անցակետում մոբիլիզացիայի ժամանակավոր կետ կտեղակայվի, քանի որ մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ զորակոչի ենթակա տղամարդիկ կան՝ տեղեկացրել են Աստրախանի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ անցակետում արդեն ստուգում են Ռուսաստանի տարածքը լքող ռուսաստանցիների փաստաթղթերը և զորակոչի չափանիշներին համապատասխանող քաղաքացիներին թույլ չեն տալիս հատել սահմանը:
Աստրախանի իշխանությունները նաև որոշում են կայացրել փոխել Աստրախանի շրջանի բնակիչներին չպատկանող ավտոմեքենաների երթուղին: Այժմ նրանք Աստրախանից Կարաուզեկ անցակետ կարող են հասնել Ռուսաստանի Նովոուրուսովկա գյուղում գտնվող կամրջով։