Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները կդառնան Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածք, և նրանց վրա կտարածվի Միութենական պետության մասին պայմանագիրը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե դրանք կդառնան Ռուսաստանի անբաժանելի մասն ու ինքնիշխան տարածքը»,- ասել է Պեսկովը։

Նա նաև պարզաբանել է, որ սեպտեմբերի 30-ին Կրեմլը չորս համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի Դաշնություն նոր սուբյեկտների ընդունման վերաբերյալ։ Ստորագրման արարողությանը կմասնակցեն ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը, ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, Զապորոժիեի շրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին և Խերսոնի շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն:

Հիշեցնենք, որ նախօրեին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացվել են հանրաքվեներ՝ շրջանները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ, որտեղ բնակիչների մեծամասնությունը կողմ է արտահայտվել վերամիավորմանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն