Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ գերիների գնդակահարությունը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է։

Նրանց գազանային վարքագիծը վկայում է այն մասին, որ այդ պետությունը հանցագործ պետություն է:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել ու շարունակվում է ծանրագույն հանցագործություն՝ նպատակ հետապնդելով մեզ զրկել մեր հայրենիքում ապրելու բնական իրավունքից:

Այս իրավիճակում, երբ Ադրբեջանը, արբեցած իր թվացյալ հաջողությամբ, փորձում է պահպանել լարվածությունը, պարբերաբար ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, զավթում մեր տարածքները, գնդակահարում հայ ռազմագերիներին, միջազգային հանրությունը պետք է գործադրի իրական ջանքեր՝ սանձազերծված պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ, քանի որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն ուղղակի մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհի դեմ:

Իհարկե, չեմ բացառում, որ նշված տեսանյութի տարածումը որոշ  հայտնի ու շահագռգիռ շրջանակների կողմից նպատակ է հետապնդում խափանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքումը, սակայն տեսանյութի բովանդակությունը մեկ անգամ ևս ինձ բերում է այն համոզմանը, որ ի դեմս Ալիևի և Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի, մենք գործ ունենք պատերազմի հանցագործների հետ, որոնց պատասխանատվության հարցը գործող միջազգային իրավական կարգավորումներով պետք է բարձրացվի Հայաստանի կողմից։

Ինձ համար Ալիևը հանցագործ է ու վերջ, և ես չեմ հավատում, որ նա մեզ հետ իրապես ցանկանում է հաստատել խաղաղություն․․․

Խաղաղություն ցանկացողը չի կարող գազան լինել․․․


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն