Տեսանյութ է ակտիվ տարածվում է համացանցում, թե ինչպես են Ջերմուկում թշնամու զինվորները դաժանաբար սպանում գերի հանձնված հայ զինվորներին։ 

Իրականում խաղաղության պայմանագիր անվան տակ կապիտուլյացիա Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է անկախ ամեն ինչից։

Այդ մարդուն որևէ բան չես ապացուցի։ Այդ աղետը կանխելու միակ ձևը Նիկոլի հեռացումն է։

Միաժամանակ թշնամին փորձում է վախի ու սարսափի զգացում տարածել մեր հանրության մեջ, որ մարդիկ համաձայնեն հանձնել ամեն ինչ, միայն թե նոր զոհեր չունենանք։

Դա կոչվում է հոգեբանական ու տեղեկատվական ահաբեկչություն, որի դեմ պայքարելու միակ միջոցը ամուր կամքն է, ազգային ամուր կամքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն