Հայաստանն ու Արցախը հայրենիք են, պետք է մի կողմ դնենք բոլոր հակասությունները և ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆՔ՝ փրկելու Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Մի քանի օր առաջ ադրբեջանցիները դաժանաբար անարգեցին հայ կնոջը, հետո գնդակահարեցին մեր զինվորներին։ Եվ ոչ մի զղջում, ներողություն։ Հակառակը՝ ադրբեջանական կողմը հերքում է դեպքերը։Եվ այս պայմաններում, Հայաստանի վարչապետ կոչեցյալը Պրահայում այս վայրագությունների հեղինակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առջև չոքած «խաղաղություն» է մուրում, ավելի ստույգ՝ հանուն իր իշխանության, հանձնում է և Արցախը և Հայաստանը։ Այդ դավաճանի համար հայրենակիցների արյունը, տառապանքը, նաև հայրենիքը որևէ արժեք չունեն։ Նա այդ ամենը վաճառում է, արդեն համոզված եմ տարիներ առաջ հավաքագրված լինելով թուրքական ծառայություններին։
Արդեն նա գործում է բաց խաղաթղթերով։ Միթե՞ սա էլ ենք հանդուրժելու։ Եթե այո, ապա բոլորս հավասարապես պատասխանատու ենք լինելու Հայաստանի և Արցախի վերջնական կորստի համար։ Ովքեր դեռևս դույզն ինչ ազգային արժանապատվության զգացում ունեն, ում համար Հայաստանն ու Արցախը հայրենիք են, պետք է մի կողմ դնեն բոլոր հակասությունները և ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆ՝ փրկելու Հայրենիքը»։