Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք, էլ ավելի վտանգավոր են․ Արմեն Աշոտյան
Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք, կյանքն է ապացուցում, էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Թուրքական դուքյանի վերածված ԱԳ նախարարությունը օրվա ավարտին ինքնահարցազրույցի ձեւաչափով փորձել է սվաղել այսօրվա ընթացքում այդ թվում իմ կողմից բարձրաձայնած խնդիրները Պրահայի հանդիպման վերաբերյալ։
Պարզունակ կռուտիտներ, ամոթալի ինքնախոստովանականներ, զզվելի ստեր, մի խոսքով՝ ինչպես միշտ։
Հայաստանում չկա գեթ մեկ բանական մարդ, ով կհավատա, թե մոտ 5 ժամ տեւած քննարկումն ավարտվել է զուտ 2-3 հրապարակված պարբերությամբ։
Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք, կյանքն է ապացուցում, էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը»,- գրել է նա։